««ԱրմենՏել»-ի և «Ամերիաբանկ»-ի այս քայլը կարելի է համարել լուրջ ներդրում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում»
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և «Ամերիաբանկ» ՓԲԸ հայտարարում են Beeline բաժանորդների համար առցանց վճարումների ծառայության մեկնարկի մասին։
«ԱրմենՏել» ընկերության հաճախորդներին այսուհետ ընձեռվում է հնարավորություն Beeline բոլոր ծառայությունների համար կատարել վճարումներն առցանց` MasterCard և VISA բանկային քարտերով։ Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ, ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։
««ԱրմենՏել» ընկերության և«Ամերիաբանկ»-ի այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ կապի ծառայությունների համար կարող են վճարել MasterCard ևVisa բանկային քարտերի քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարևորելով անկանխիկ գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS (վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առեւտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard ևArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը ևհետագա սպասարկումը: «ԱրմենՏել»-ի և«Ամերիաբանկ»-ի համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Առցանց վճարումների ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափը ևիր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։
Ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard ևArCa քարտերով էլեկտրոնային առեւտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified տեխնոլոգիական ապահովման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան