ԱԱԽ քարտուղար. Բոլոր ուղղություններով ՀՀ-ի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ ընթանում է դրական
«Հայաստանը ՀԱՊԿ առանցքային անդամ երկրներից է և շահագրգիռ է կառույցի և քաղաքական, և ռազմական բաղադրիչների զարգացմամբ: Այդ կառույցի հետ ռազմական բաղադրիչի ամրապնդումը կենսական նշանակություն ունի մեզ համար: Կարևոր է նաև ՀԱՊԿ ավիացիոն միացյալ ուժերի և հակաօդային պաշտպանության ստեղծումը»,- այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:
Ըստ Ա. Բաղդասարյանի, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության և ռազմական բաղադրիչի զարգացման առումով շատ կարևոր է ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների վերազինման, ժամանակակից տեխնիկայով համալրման հարցը:
Նրա խոսքով, Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, նախատեսված միջոցառումներներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան