ՕԵԿ ղեկավար. Չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը վերաբերվում ենք ըմբռնումով
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ կառավարությունը, վարչապետին փոփոխելու խնդիր չեն քննարկել: Մենք որպես կոալիցիայի անդամ, հավատարիմ ենք մեր կնքած հուշագրին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Նրա կարծիքով, չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողության չի հասնի՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը:
«Իսկ թե ինչպես եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը՝ ըմբռնումով: Տրամաբանական է, որ կարող են լինել տարբեր առաջարկություններ: Մենք չպետք է նրանց նախաձեռնությունները դատապարտենք»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան