ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Խոջալույի դեպքերի վերաբերյալ բանաձևը
ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Ադրբեջանի կողմից ներկայացրած հակահայկական բանաձևը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Կոնգրեսի աղբյուրները Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբին հայտնել են, որ ընդլայնված քննարկումներից հետո բանաձևը ներկայացրած կոնգրեսական Լանս Ռասելը ստիպված է եղել պաշտոնապես չեղյալ հայտարարել այն:
«Ցավալի է, որ բանաձևն այսքան հեռուն է գնացել, բայց դրական կողմն այն է, որ Հարավային Դակոտայի 105 օրենսդիրներ ականջալուր եղան հալածված հայ քրիստոնյաների վիճակին»,- նշել է բանաձևին դեմ արտահայտված կոնգրեսականն Սթիվ Հիքեյը:
«Մենք խորապես երախտապարտ ենք, որ ԱՄՆ ևս մեկ նահանգի ընտրված առաջնորդներն ընդդիմացան նավթով հարուստ և կոռումպացված Ադրբեջանի նախագահի ջանքերին` իր հայատյաց արշավը տարածելու Ամերիկայի սրտում», - նշել է Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
HCR 1020 բանաձևն վերաբերում էր Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել փետրվարի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան