Քաղաքական 11:44 26/02/2014

Հեղինակավոր Ֆրանսիական թերթում Ֆրանիայի ԱԺ պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» օրաթերթում Ֆրանսիայի խորհրդարանականները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը:

Թերթում կարդում ենք. «Սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղությունն ամրակայմանը: Շուտով 20 տարին կլրանա 1994թ. մայիսի 12-ից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիրը, ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի երկարատև և դաժան հակամարտության դադարեցմանը: Ըստ էության ապագաղութացման այս իրական պատերազմից ծնվեց մի նոր պետություն` ընկած Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայկական հողերի տիրույթում, ապա և` ռուսական, թուրքական և իրանական մշակութային սահմանագծերի միջակայքում: 

Քսան տարին մի ողջ սերունդ է: Երիտասարդ ադրբեջանցիների և ղարաբաղցիների մի սերունդ, որ պետք է տեսած լիներ միայն խաղաղություն և որի անվտանգության և կյանքի անքակտելի իրավունքը պետք է ճանաչված լիներ: Սակայն ստիպված ենք նկատել, որ եթե պատերազմը ավարտված է, խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել. հրադադարը խիստ անկայուն է մնում` փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաղթի և անգամ կողմերի միջև պարզապես ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում: Այդ պայմաններում Ադրբեջանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն և խաղաղ զարգացման ցանկացած հեռանկարից: 

Պետք է ձեռք բերել խաղաղությունը: Դա ի սկզբանե նշանակում է, որ պետք է ճանաչել փաստերի իրողությունը և գիտակցված ու կամովին կերպով ձեռնարկել թափանցիկ երկխոսություն, որի վերջնական հեռանկարը կլինի գործած սխալների ուղղումը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բազմակարծության և ընդհանուր առմամբ ժողովրդավարության արտահայտությունը իրական լինի երկխոսության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության մեջ: 

Մենք` Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներս, հանդես ենք գալիս հանուն խաղաղության Հարավային Կովկասում` կողմերին կոչ անելով դրսևորել իրատեսություն և պրագմատիզմ. ո՛չ սպառնալիքները, ո՛չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն համոզի նախկին գաղութ եղած Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի «գիրկը»: Հրադադարի հաստատումից քսան տարի անց ռազմական սադրանքների փորձերը կրկնվում են գրեթե ամեն ամիս` Ղարաբաղում հանգեցնելով քաղաքացիական և զինվորական նոր զոհերի ադրբեջանցի զինվորների ձեռքով, որոնց հարձակումները հետ են մղվում: Այդպիսի ողբերգությունների կրկնությունը մեզ ամեն օր ավելի է հեռացնում խաղաղ գոյակցության որևէ հեռանկարից: Մեզ համար Ղարաբաղի ճանաչումը ամենևին չի նշանակում լինել Ադրբեջանի թշնամի: Ինչպես և մյուս բոլոր Ղարաբաղ այցելածները, մենք անցանկալի անձ (personae non gratae) ենք հայտարարվել ադրբեջանական վարչակարգի կողմից: Դա զավեշտալի և ապակառուցողական գործելաոճ է:

Խաղաղության ձեռքբերումը, նախևառաջ, անցյալի վերքերի բուժումն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նշանավորվել է ոճրագործություններով, որոնց վրա անհրաժեշտ է լույս սփռել: Դրանց զոհ են գնացել հայեր, ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում կամ Մարաղայում, և մեսխեթցիներ, ինչպես Խոջալուում: 1988թ. փետրվարի 27-ի Սումգայիթի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, հանդիսացան հակամարտության դրդապատճառը: Դա, իհարկե, հանգեցրեց ձերբակալությունների և դատավճիռների մասին սովետական իշխանությունների որոշմանը, սակայն պատժվեցին բացառապես կատարողները: Իրական կազմակերպիչները պատասխանատվության չենթարկվեցին, և այդ սպանությունների կանխամտածված լինելու հանգամանքը մնաց անտեսված: Այս է ժողովրդավարության ուժը` վստահ լինել սեփական կարողության վրա, հիմնել անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք կմերկացնեն պատասխանատուներին և կդատապարտեն իրական մեղավորներին` մեղմելով ցավը և նպաստելով վերահաշտեցմանը: 

Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ձեռք բերված ակնհայտ առաջընթացի ականատեսներ` մենք ուրախ ենք տեղեկանալ, որ «Freedom House» ոչ կառավարական կազմակերպությունը մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում ներկայումս դիտարկում է այդ իրավիճակը որպես «մասնակի ազատ»: Եվ մենք լիովին համաձայն ենք պարոն Արկադի Ղուկասյանի` ԼՂՀ նախկին նախագահի հետ, ով վերջերս նշեց, որ «հակամարտության կարգավորման նպատակը ոչ միայն թշնամանքից պաշտոնապես հրաժարվելն է, այլև երկու ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հասնելը..., որպեսզի կանխվեն ապագա հակամարտությունները», և որ «քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարող են ճանապարհ ուրվագծել:

Մենք հույս ունենք, որ այս կոչը, որ մեր սեփական մոտեցումը արձագանք կգտնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում, որ նոր ուժերը, որոնք ի հայտ են գալիս այնտեղ, ի զորու են հրաժարվել ատելության քարոզչությունից և նայել ապագային: Եթե այդ ուժերն ի հայտ գան, եթե ծնվեն երկխոսության և շփումների նախաձեռնություններ, թող այդ ուժերը վստահ լինեն, որ մեր համեստ շրջանակը կլինի իրենց հենարանը և աջակիցը»: 

Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն հանդիսանում են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ: 

Ֆրանսուա Ռոշբլուան (կենտրոնամետ UDI)
Ռենե Ռուքե (ձախակողմյան PS)
Գի Տեսյե (աջակողմյան UMP)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}