Մասնագետ. Մենք գտնվում ենք շնչառական վարակի սեզոնում
Հանրապետությունում տարածված է գրպի A տեսակի H3 ենթատեսակը, որը որևէ կենդանական ծագում չունի և հեշտությամբ ենթարկվում է բուժման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նա նաև նշեց, որ H3 ենթատեսակաը համեմատած H1N1-ի` խոզի գրիպի, բավական թույլ է և առանց բարդությունների բուժվում է:
«Նմանատիպ պատկեր է եվրոտարածաշրջանի այլ երկրում: 58 անդամ երկիր, որոնք անդամակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ներկայացնում են նմանատիպ տվյալներ, ինչպիսին մեր երկրում: Սա պետք է վերագրել սեզոնային բնականոն ընթացքին»,-ավելացրեց Լիանա Թորոսյանը:
Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, չօգտվել տարբեր ինտերնետային կայքերում տեղադրված բուժման մեթոդներից:
«Մենք գտնվում ենք շնչառական վարակի սեզոնում: Վերջին օրերին եղանակը տաքանում է, անցել ենք թեթև հագուստի, որով էլ պայմանավորված նաև մրսածության գործոնի ազդեցությունն է մեծանում»,-ասաց Լիաննա Թորոսյանը և ավելացրեց, որ գրիպը պետք է տարբերել հարբուխից:
Գրիպն ընթանում է բավականին ծանր: Հիմա և գրիպ կա, և շնչառական վարակներ, որոնք գրիպին շատ նման է: Ըստ նրա խորհրդի` պետք է պահպանել գրիպով վարակվելուց զերծ մնալու առաջնային կանոնները: Պահպանել 2 մ հեռավորություն հիվանդից, խուսափել օդակաթիլային փոխանցումից, պահպանել հազի և փռշտոցի էթիկայի կանոնները, ճիշտ և հաճախակի լվացվել, օդափոխել փակ տարածքը:
Ըստ տվյալների` ամբողջ հանրապետության տարածքում բուժվում է շնչառական վարակներով 60-70 մարդ, իսկ տվյալ վիրուսները սեզոնում կլինեն մինչև ապրիլի երկրորդ տասնամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա