Հայաստանը ցանկություն ունի էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան.փոխնախարար
Հայաստանն այսօր կարող է 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանել Թուրքիա: Այս մասին այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը` հավելելով, որ Հայաստանում արտադրվում է տարեկան 6 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, սակայն հնարավորություն ունի արտադրության ծավալները հասցնել 10 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի:
Փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստանը ցանկություն ունի էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան: Մասնավորապես, ըստ նրա, ծրագիր կա Վրաստանի հետ բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելու, որը հնարավորություն կտա Հայաստանում առկա ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանել Ռուսաստան:
«Այսօր Վրաստանի հետ մեզ կապում է 250 մգվտ հզորությամբ էլեկտրական գիծ: Դա է մեր հնարավորությունը, իսկ Վրաստանից դուրս մենք այլ հնարավորություն չունենք,: Վրաստանի հետ զուգահեռ աշխատանքի պայմաններում մենք կարող ենք ապահովել տարանցիկություն և դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզեր»,- ասաց Ի.Իսայանը:
Այսպիսով, ըստ նրա, ծրագիրը կյանքի կկոչվի մինչև 2018թ-ը և տարանցիկ ճանապարհով Ռուսաստանի հարավային տարածքներին Հայաստանը էլեկտրաէներգիա կմատակարարի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում