Իրանը նավթի և գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել
«Իրանը նավթի և գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Նավթի ազգային ընկերության հետախուզության բաժնի պետ Հորմոզ Ղալավանդը:
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ ԻԻՀ նավթի նախարարն առաջիկայում նոր հայտնաբերված նավթի և գազի հանքավայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտրամադրի:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին օրերս նավթային պայմանագրերի ուսումնասիրության վերաբերյալ հրավիրված քննարկման ընթացքում նշել էր, որ Իրանի գազի պաշարները կազմում են 33,6 տրիլիոն խմ. իսկ նավթինը՝ 166 միլիարդ բարել:
Օրերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ նշվում է, որ ս.թ. հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Չինաստանը Իրանից ներկրվող նավթի ծավալները 11,9 տոկոսով ավելացրել է՝ ամսական հասցնելով 28,16 միլիոն տոննայի կամ 6,66 միլիոն բարելի: Իսկ նախորդ ամսվա համեմատ՝ Չինաստանը իրանական նավթի ներկրման ծավալներն ավելացրել է 5,1 տոկոսով, որը կազմել է 26,78 միլիոն տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում