Իրաքը հերքել է Իրանից 195 միլիոն դոլարի զենք գնելու մասին տեղեկատվությունը
«Իրաքի և Իրանի միջև զենք գնելու մասին համաձայնություն ձեռք չի բերվել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբարին:
Նշենք, իրանական «ասրիրան.քոմ» կայքը, հղում անելով «Ռոյթերզին» տեղեկացրել էր, որ Իրաքի և Իրանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ Բաղդադը Թեհրանից 195 միլիոն դոլար արժողությամբ զենք կգնի:
Ավելի վաղ սույն տեղեկատվությունը հերքել էր նաև Իրաքի պաշտպանության նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում