Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ավարտել է «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված աշխատանքների 70 տոկոսը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ապահովի Հայաստանի անդամակցությանը Մաքսային Միությունում գործող 3 համաձայնագրերին: Դրանք վերաբերում են էլեկտրաէներգիայի, գազի նավթամթերքի ոլորտներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը:
Նրա խոսքերով` համաձայնագրերի հիմնական նպատակն է էլեկտրաէներգետիկայի և գազի փոխադրման ոլորտներում ապահովել բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիությունը, իսկ նավթային ոլորտին վերաբերող համաձայնագրի նպատակն է միասնական տարածքի երկրների մասնակցությամբ ստեղծել նավթի և նավթային մթերքների ընդհանուր շուկաներ:
Ւոսիֆ Իսայանն ասաց, որ այս ընթացքում վերլուծել են Հայաստանում գործող օրենսդրական դաշտը, այդ թվում` «Էներգետիկայի մասին» օրենքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:
Արդյունքում, ըստ նրա, եկել են եզրակացության, որ դրանք չեն հակասում վերանոշյալ համաձայնագրերին:
«Այսպիսով, աշխատանքների մեծ մասը արդեն կատարված է: Նախարարությունն արդեն ավարտել է ՄՄ-ը Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված 32 քայլերի 70 տոկոսը»,- ասաց փոխնախարարը: