Հաստատվել է ինսուլինային սրվակների և հակաուռուցքային դեղամիջոցների բաշխացուցակը
Արցախի առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող մարտ, ապրիլ ամիսների ինսուլինային սրվակների և մարտ, ապրիլ, մայիս ամիսների կտրվածքով հակաուռուցքային դեղամիջոցների բաշխացուցակը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից:
Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցները կստանան Առողջապահության նախարարության բժշկական պահեստից և կտրամադրեն հիվանդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա