Փաշինյան-Աշոտյան. «ռազբորկաներ» Ազգային Ժողովում

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀԿ փոխնախագահ, Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ,  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հիշեցրեց անցած հոկտեմբերի հայտնի դեպքերը, որոնք կապված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության հետ:

«Հոկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը վերածվեց խայտառակ սկանդալի: Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժի այդ սկանդալում ներգրավված երիտասարդներին, տեղեկանում ենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համալսարանի ուսանողական խորհրդին պարգևատրում է «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» տարեկան տիտղոսով: Եվ որպես հետևանք, ահա, երևի այս պարգևատրումներից ոգևորված արդեն փետրվարի 13-ին Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է փողոցային ռազբորկա սարքում իր իրավունքները իրացնող քաղաքացիների հետ` ծեծկռտուք հրահրելով»,- նշեց նա: 

«Պարոն Աշոտյան, ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ, իմ տպավորությամբ դուք այդ համակարգում ձևավորել եք ինչ-որ մեծ ՀՀԿ-ական խմբակներ և քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերը գործադրում եք բուհերը  հսկողության տակ պահելու համար: Ձեզ ի՞նչ է թվում, եթե Դուք չեք պատժում այդ ուսանողներին իրենց ռեկտորի գլխավորությամբ, դուք հանրությանն ընդամենը ուղերձ եք հղում, որ հանրությունն ինքը միջոցներ ձեռնարկի: Ի՞նչ է, Ձեզ թվում է ՀՀԿ-ականներից հետո ուրիշ պինդ քաղաքացիներ Հայաստանում չկան, որ դրանց իրենց տեղը կդնեն: Ես ձեզ հավաստիացնում եմ` կան ու եթե այսպես շարունակեք, տեսնելու եք այդ տեսարանները նորից: Ու այս անգամ բոլորովին ուրիշ արդյունքով»,- անտեսելով ՀՀԿ-ականների շարքերում բարձրացած աղմուկը հայտարարեց Ն.Փաշինյանը:

Արմեն Աշոտյանն էլ նախքան բուն հարցին արձագանքելը նշեց` «Պարոն պատգամավոր, վերջապես մենք հանդիպեցինք»,-ապա շարունակեց.«Կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում առհասարակ պետք մի քիչ ուրիշ տոնով խոսել, որովհետև կրթական համակարգը չի ներում չափից ավելի մեծ հռետորաբանություն, անգամ, եթե դրա կարիքը կա և հաշվի առնելով, որ մարտի 1-ի նախաշեմին հանրահավաք գնացող պոտենցիալ քաղաքացիների համար երկու ճամբարների միջև որոշակի պայքար է գնում, թե ով ավելի շատ մարդ կհավաքի` ոմանք Ազատության հրապարակում, դուք` Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց չեմ կարծում, որ նման ոճով հարցադրումները կավելացնեն ձեր հետևից եկողների թիվը»,- նշեց ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա Ա.Աշոտյանը հայտարարեց, թե կրթական համակարգը ապաքաղաքականացված է քան երբևէ և հիշեցրեց, որ ուսանողական խորհուրդը լրագրողներից ներողություն է խնդրել, որոնց ակամայից վիրավորել է:

«Պետք է խնդրեմ գնահատականներ չտալ գիտական գործունեությանը և կապ չունի , թե ում` Երևանի քաղաքապետի, պատգամավորների, նախարարների թե շարքային քաղաքացիների: Ձեր նշած «այսպես կոչված» ատենախոսություն եզրույթը կարող է իրեն թույլ տալ բնագավառից ավելի լուրջ գիտելիքներ և հմտություններ ունեցող համապատասխան գիտնականը»,- ասաց նա ու հետաքրքրվեց` արդյո՞ք ճիշտ չի համարում Ն.Փաշինյանը, որ քաղաքական դրդապատճառներով ոչ մի ուսանողի չի հեռացրել համալսարանից:

«Կարծում եմ Դուք, որպես անձնավորություն, որ 1995-96թթ-ին քաղաքական դրդապատճառներով հեռացվել է ԵՊՀ-ից, պետք է ողջունեք, որ քաղաքական դրդապատճառներով այլևս ոչ մի ուսանող չհեռացվի բուհից: Այնպես որ` հարցադրման սրությունը բացարձակ կապ չունի հարցադրման հետ, առավել ևս, որ քաղաքապետի ատենախոսությունն անցել է համապատասխան չափանիշներով»,- հավելեց նա:

Ն.Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Աշոտյան, երբ ես ուզենամ մարդ հավաքեմ, ես հավատացեք այնքան մարդ կհավաքեմ, որ, հավատացեք, այդ օրը Ձեզ հաստատ դուր չի գա: Երկրորդ, Դուք խոսում եք հանցագործություն կատարած մարդկանց մասին: Կարո՞ղ է մարտի 1-ի մարդասպաններն էլ են ներողություն խնդրել, դրա համար Ձեր իշխանությունը սպանությունները չի բացահայտում…. Ի՞նչ է նշանակում` ներողություն է խնդրել, քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական գործի հարուցում և համապատասխան պատիժ, ինչ վերաբերում է գիտական գործունեությանը, իմ ասածն էլ հենց դա է` լրագրողներին հայհոյելը գիտակա՞ն է, գյուղակադեմիայի ուսխորհրդի անդամները փողոցային հայհոյանքներով փողոցում աղմուկ են սարքում` դա գիտական գործունեությո՞ւն է»,- հետաքրրքվեց պատգամավորը:

Ն.Փաշինյանի խոսքով, խնդիրը նրանում է, որ ՀՀԿ-ական կրթական այս համակարգը Երևանի քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունը փակում է լրագրողներից, որ վերջիններս հնարավորություն չունենան տեսնելու, թե Տարոն Մարգարյանը ինչպիսի դժվարությամբ է կարդում և ձեռքերի ինչպիսի դողով և իր ասածը այդ իրավիճակի մասին է հենց:

«Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում հնչեցրած տոնին, ձեր կառավարության անդամներին ավելի լավ է սովորեցրեք խորհրդարանի հետ ինչ տոնով է պետք խոսալ: Ընդհանրապես խորհրդարանն ու ՀՀ քաղաքացին Ձեզ հետ խոսելու է այն տոնով, ինչպես Դուք եք խոսում»,- հավելեց նա:

Ա.Աշոտյանն էլ արձագանքեց, թե շնորհակալ է Փաշինյանից, որ լսում է իր դիտարկումները, քանի որ երկրորդ հարցադրման ժամանակ արդեն տոնը մի քիչ փոխել էր: Իսկ հետագա գնահատականների մասով էլ ասաց. «Ի՞նչ եք ուզում ասել, ինչքա՞ն մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ… մի ընդհատեք… ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որպեսզի մարտի 1-ի կրկնություն փորձեք բերել, որպեսզի Հայաստանում փորձեք կրկնել այն դեպքերը, որոնց վրա մինչև այսօր փորձում եք կապիտալ հավաքել կամ ինչքան կարող եք մարդ հավաքել, որ, ներողություն, մարտի 1-ը դարձնեք քաղաքական նոր տարի, որ մարտի 1-ից առաջ սկսել դրա մասին հիշել, իսկ դրանից հետո ձեր խմբակցության անդամների հետ նստեն սակարկեն, թե վաճառվում է մարտի 1 ակցիա»,- հայտարարեց ԿԳ նախարարն ու հավելեց, որ այդպես էլ չլսեց Փաշինյանի պատասխանը, թե, արդյոք, նա ճի՞շտ է համարում քաղաքական հայացքների համար ուսանող հեռացնելու պրակտիկան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}