Փաշինյանը բացատրել է` ինչու է դուրս եկել ԱԺ դահլիճից, երբ հարգել են մարտյան զոհերի հիշատակը
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, ինչու է դուրս եկել ԱԺ նիստերի դահլիճից, երբ առաջարկվել է հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
«Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ: Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաև իմ ելույթում», -ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: