Ադրբեջանցի հաքերները մոտ 300 հայկական կայքեր են կոտրել
Ադրբեջանցի հաքերները այս գիշեր մոտ 300 հայկական կայք են կոտրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Նախնական տվյալներով առավոտյան ժամը 6-ին մոտ ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել ADC-ի DNS համակարգի մեջ և այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ադրբեջանական քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց-կամաց ա վերականգնվելու»,- գրել է նա:
Panorama.am-ը ևս ադրբեջանցի հակերների կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով կայքը տեղ-տեղ խափանումներով է աշխատում: Կայքի ադմինիստրատորները աշխատում են տեխնիկակական խնդիրները վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին