Վարչապետը նոր մանրամասներ է ներկայացրել Մեդվեդևի հետ հանդիպումից
Մաքսային միության թեման Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման առանցքային թեման էր: Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Հանրապետական խմբակցության անդամ պատգամավորներից մեկի հարցին:
Վարչապետի ներկայացմամբ, հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են մինչև այսօր ՄՄ անդամակցությանն ուղղված իրականացված աշխատանքները:
«Պայմանավորվել ենք, որ աշխատանքը լինելու է բաց ու թափանցիկ: Հայաստանում կկազմակերպվեն սեմինարներ-քննարկումներ բիզնեսի մասով, որպեսզզի նրանց համար հասկանալի լինի, թե ինչ է նաշանկում Մաքսային միությանն անդամակցելը և ինչպիսի նորմատիվային դաշտում են նրանք հայտնվելու», -ներկայացրեց Սարգսյանը:
Մյուսը որ պայմանավորվել են կողմերը, այն է, որ Եվրասիական հանձնաժողովի մասնագետները կժամանեն Հայաստան, կհանդիպեն մասնավոր հատվածի հետ` ներկայացնելու Մաքսային միության գործող ռեժիմները և այն իրավիճակը, որում հայտնվելու են տնտեսվարող սուբյեկտները:
«Բացի այդ, պայմանավորվել ենք, որ լինելու է գրանտային օգնություն Հայաստանի կառավարությանը, որպեսզի այդ անցումը լինի մեզ համար անցավ ու որ մեր բիզնեսը լինի հնարավորինս պատրաստ»,- լրացրեց վարչապետը:
Սոչիում Մեդվեդևի հետ հանդիպման մյուս կարևոր արդյունքը, որն առանձնացրեց կառավարության ղեկավարը, վերաբերել է աշխատուժի ազատ տեղաշարժմանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ մեր «ճանապարհային քարտեզի» 2 պայմանագիր, որոնց մենք պետք է միանանք այն բանից հետո, երբ պատրաստ կլինի ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագիրը, մինչև այդ կստորագրենք այդ պայմանագրերը, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն միջավայր, որ նրանք չառնչվեն այն դժվարությունների հետ, որոնք հունվարի 1-ից առաջացել են Ռուսաստանում», -ասաց Սարգսյանը:
Վարչապետը անդրադարձավ նաև «Ռոսնեֆտ»-ի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումներին և տեղեկացրեց, որ դրանց ծավալը կազմելու է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար:
«Մյուս խնդիրը վերաբերում էր ենթակառուցվածքների նախապատրաստության մասին: Մասնավորապես, այն կարողությունները, որոնք այսօր առկա են «Նաիրիտ» գործարանում` աշխատանքային ուժի օգտագործման առումով, որովհետև մեր հարաբերական առավելությունն այսօր այն է, որ մենք ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է օգտակար լինել այս ծրագրում», -հավելեց Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները