40 աշխատատեղ ունեցող նոր բժշկական կենտրոն`մայրաքաղաքում
Այսօր տեղի է ունեցել «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Քաղաքապետարանի մամուլի բաժնից հայտնում են, որ նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ:
«Սիրմեդ»-ի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր, և այն ծառայություններ է մատուցելու 3 հիմնական ուղղվածությամբ՝ Լաբորատոր հետազոտություններ, Դիագնոստիկ (ախտորոշիչ ) և Էսթետիկ ծառայություններ:
Կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ձեռք են բերվել համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն սարք /ExtenTrac Elite- M3D/, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքավորումներ, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի /Zephyr Life/ նորագույն համակարգով:
Սիրանուշ Մարտիրոսյանը հավելել է, որ բժշկական կենտրոնը կմատուցի նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական ծառայություններ և որ բոլոր այդ ծառայությունները կմատուցվեն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա