Տ.Սարգսյան. Իսկ դուք հիշո՞ւմ եք ՀՀ մի կառավարություն, որից դժգոհ չեն եղել
«Ես միշտ ասել եմ` քաղաքական ուժերի իրավունքն է, դա քաղաքական պայքարի գործիք է, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը ևս կարող է օգտվել դրանից: Այն գտնվում է մեր քաղաքական ուժերի զինանոցում և երբ ընդդիմությունը նպատակահարմար է գտնում գործիքը օգտագործել, նրանք կարող են դրանից օգտվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկությանը:
Անդրադառնալով այդ մտադրության վերաբերյալ Արդարադատության նախարարի «ղալաթ են անում» արտահայտությանը, Տ.Սարգսյանը նշեց, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ և հետագայում ավելի կոշտ ելույթով հանդես գալ: Նշեց` պետք է հարթված համարեն այդ միջադեպը և փորձեն ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակում:
Ինչ վերաբերում է ընդդիմության դժգոհությանը կառավարության գործունեությունից, Տ.Սարգսյանը նշեց. «Իսկ դուք հիշո՞ւմ եք մի կառավարություն ՀՀ պատմության մեջ կամ որևէ մի դեմոկրատ երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից: Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ չունենք ընդդիմություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները