Թուրքիայում սկսվել են վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջով ցույցեր
Թուրքիայում սկսվել են վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջով ցույցեր: Այս մասին տեղեկացնում է «Neurope» պարբերականը: Ցույցերը բռնկվել են Թուրքիայի 11 քաղաքներում, մեկնարկել են այն բանից հետո, երբ երեկ համացանցում տարածվել էր 2013թ դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» սկանդալի ժամանակ Էրդողանի և որդու խոսակցության ձայնագրությունը:
Ձայնագրության մեջ Էրդողանը որդու հետ քննարկում էր ծրագիր, թե ինչպես կարելի է թաքցնել 10 միլիոն դոլարը ոստիկանությունից, քանի որ կաշառակերության դեմ գործողությունն արդեն սկսվել էր:
Ցուցարարները հանդես են գալիս «Որտեղ են գողերը», «Դու պետք է պատասխան տաս մարդկանց առաջ» և «Ամենուրեք գողություն է, ամենուրեք կաշառակերություն» հակակառավարական կոչերով:
Ստամբուլում և Բորսայում ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ: Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ ձայնագրությունը կեղծ է:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան «Մեծ կաշառք» անունը ստացած գործողությունների ընթացքում ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Մեծ կաշառքի» 2-րդ փուլում Թուրքիայի վարչապետի որդու նկատմամբ եղել է ձերբակալման որոշում, սակայն դատախազներին աշխատանքից հեռացնելուց հետո նոր դատախազները չեղյալ են համարել այդ որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում