2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատարն է ժամկետային ավանդներով
2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է առաջատարը Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով: Ծավալների աճը պայմանավորված է ավանդների գրավիչ պայմաններով, որոնք թույլ են տալիս ավանդատուներին արդյունավետ և հարմարավետ ներդնել միջոցները բանկում և պլանավորել խնայողությունները:ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի բաժնից հայտնում են, որ ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը 2013 թվականի արդյունքներով կազմել է 140. 8 մլրդ ՀՀ դրամ:
31.12.2013թ. դրությամբ ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 41.2%-ով և կազմել 99.7 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 84.6 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 42.9%-ով, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 32.2%-ով:
31.12.2013թ. դրությամբ կորպորատիվ հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 28.8%-ով և կազմել 41.1 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 22,0 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 79.4%-ով, իսկ կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ցպահանջ ավանդների ծավալը կազմել է մոտ 19.1 մլրդ ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում