Արմեն Մարտիրոսյան. Վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տա
Ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Panorama.am-ի հարցին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես դեռևս չեմ կարող մեկնաբանել գործընթացը, քանի որ վերջնական որոշում դեռևս չկա: Կարող եմ միայն ասել, որ այն շարունակվում է: Սակայն ես կարծում եմ, որ կառավարության անվստահություն հայտնելը որևէ խնդիր չի լուծում, որովհետև պարզ է, որ կառավարությունը միայնակ ոչինչ չի անում: Դա նույն մեծամասնության քաղաքական գիծն է: Կառավարությունը անում է այն, ինչ իրեն ասում են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով, իշխանությունները «գոլորշի բաց թողնելու համար» կարող են կառավարության փոփոխություն իրականացնել:
«Ամեն ինչ միասնական է, ուստի և, կառավարության փոփոխությունը գլոբալ առում որևէ հարց չի լուծում: Այստեղ կա նաև որոշակի սահմանադրական խնդիր: Մեզ մոտ, ցավոք սրտի, սահմանադրություն այնպես գրվել, որ եթե երկրի տնտեսության մեջ վատ բան է տեղի ունենում, ապա մեղավորը վարչապետն է, իսկ եթե դրական զարգացումներ կան, ապա դա նախագահի իմաստուն քաղաքանության շնորհիվ է: Վարչապետին ըստ էության վերահապված է քավության նոխազի դերը»:
Պատասխանելով այն հարցին, թե, ամեն դեպքում, ինչպե՞ս է հնարավոր տրամաբանական ավարտի հասցնել վերոնշյալ գործընթացը այն դեպքում եթե, ՀՀԿ-ն խորդարանում ունի մեծամասնություն, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Ուկրաինայի գերագույն ռադայում ևս Ռեգիոների կուսակցությունն ուներ մեծամասնություն, բայց բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Գլխավոր հարց այն է, որ վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տա»:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները օրերս քննարկել են Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհաբյանն ու խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Մեկուկես ժամ տևած քննարկման արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի ընդունվել , իսկ Ռուբեն Հակոբյանը իր հերթին հայտարարել է, որ յուրաքանչյուր խմբակցություն այդ հարցը պետք է քննարկի իր կուսակցության քաղխորհրդում:
Նախորդիվ`
«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դժվար թե հասնի տրամաբանական ավարտի»
Սերգեյ Մինասյան. Քաղաքական ուժերը պետք է ասեն այն, ինչ իրենցից սպասում են
Երբ թվաբանական հաշվարկն անգամ քաղաքականության օգտին չէ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները