Պաղեստինը մերժում է բանակցությունները երկարաձգելու ԱՄՆ առաջարկը
Պաղեստինա-իսրայելական բանակցություններում պաղեստինցիների գլխավոր բանակցող Սաեբ Արակաթը մերժել է ԱՄՆ-ի նախաձեռնությունը` երկարաձգել մինչև ապրիլ նախատեսված բանակցությունների վերջնաժամկետը:
«Իմաստ չկա երկարաձգել բանակցությունները, նույնիսկ մեկ լրացուցիչ ժամ, եթե Իսրայելը ներկայացնում է ներկայիս կառավարությունը, շարունակի խախտել միջազգային իրավունքը: Եթե հավատարիմ գործընկեր լիներ, մենք կարիք չէինք ունենա 9 ժամ` համաձայնության գալու համար»,-France Presse-ին ասել է Արակաթը:
Գլխավոր բանակցողն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին լրագրողներին ասել էր, որ արդյունքի հասնելու համար ավելի շատ ժամանակ է պետք, և հույս ունի նախ համաձայնեցնել հետագա բանակցությունների շրջանակը:
Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը անցած ամիս հայտարարել էր, որ անկնկալում են բանակցությունների ժամկետների երկարաձգում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի վերջին երեք տարի ընդմիջումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ Վաշինգտոնում վերսկսվեցին պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակությունները: Կողմերը համաձայնություն էին ձեռք բերել բանակցությունները շարունակել ինը ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով