Գ. Մակարյան. «ՀայՌուսգազարդ»-ը պետք է արագորեն վերանայի իր կեցվածքը
«ՀայՌուսգազարդ» կամ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է արագորեն վերանայի իր կեցվածքը, այլապես կարող է քաղաքական տեսանկյունից վնասել Հայաստանի՝ Մաքսային միությանը հարելու գաղափարախոսությանը: Ասուլիսում նման դիտարկում արեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվայում հատարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, նա և Վլադիմիր Պուտինը հպանցիկ խոսեցին նաև գազի գնի մասին, որ այն չի բարձրանալու: Այսինքն գազն արգումենտ էր Մաքսային միության հետ հարաբերություններ սկսելու շեմին, մինչդեռ «ՀայՌուսգազարդն» իր կեցվածքով կարող է չփացնել այդ հարաբերությունները»,- ասաց նա՝ նկատի ունենալով այն փաստերը, որ այդ ընկերությունն իր վարած քաղաքականության հետևանքով արտահանողներին վնասեր է պատճառով:
Ինչ վերաբերում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստան կատարած այցին ու արած հայտարարություններին, Գ. Մակարյաննն ասաց, որ դրանք հիմնականում քաղաքական նպատակ են հետապնդում՝ մեղմացնել այսօրվա իրավիճակը կապված գազի հարցով, գազի կալորիականության ստուգման հարցով հանձնաժողովների ստեղծման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները