ՊԲ-ն չի խախտել հրադադարի ռեժիմի կանոնները
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- այս մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը, լուրեր են տարածել այն մասին, որ առաջնագծում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել: