Քննչական կոմիտեի կազմում մյուս մարմինների ներգրավումը տեխնիկայի հարց է. Հրայր Թովմասյան
Այսօր Ազգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի մասին նախագծում ու դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին հետաքրքրում էր, թե ինչու օրենքի նախագիծը մշակողները չեն փորձում ԱԱԾ, ՊԵԿ, ՀՔԾ քննչական մարմիններին ևս ներգրավել կոմիտեի կազմում:
«Կողմնակիցը կլինեի, որ բոլորը մեկում լինեին, հակառակ դեպքում ասենք` ԱԱԾ քննչական մարմինը արտոնյալ դիրք կունենա: Խնդրում եմ` ավելի համոզիչ բացատրեք` ինչու է այդպես արվել», -հարցրեց Արզումանյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ լավ նախաձեռնություն է:
Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը կրկնեց բազմիցս ասվածը և նշեց, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:
«Եթե իրոք, մենք տեսնենք կոմիտեի գործունեության արդյունավետությունը, ապա դրանից հետո տեխնիկական է լինելու մյուսների փոխանցումը կոմիտեի կազմ: Սա նոր երևույթ է, եթե նրանք նախկինում ավանդաբար գործել են առանձին համակարգերում, ապա այժմ միանգամից ամբողջը փոխել հնարավոր չի լինի: Ժամանակ է պետք` տեսնելու ինչ է ստացվում: Թաքցնելու բան չկա, թե ինչով է պայմանավորված»,-հավելեց Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
Քննչական կոմիտեի ստեղծումը բյուջեի վրա ծանր չի նստի
Ինչո՞ւ են 5-ի փոխարեն 2 քննչական մարմիններ միավորվում քննչական կոմիտեում. Քննարկում ԱԺ-ում
Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում