Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար ՀԷՑ-ը սնանկ կհայտարարվի
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին: Ընկերությունը, ըստ չճշտված լուրերի, կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը, ըստ ամենայնի, կապված է ընկերությունում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որին «Ժամանակ»-ը անդրադարձել էր:
«Բացառված չէ, որ սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ի դեպքում էլ, արտասահմանյան ներդրումային մի ծրագիր ձեռք բերի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիրը, հնարավորություն ստանա բարձրացնելու սակագինը»,-գրել է թերթը: