Պատրիսիա Կաասը Երևանում մենահամերգ կունենա
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի բացման կապակցությամբ առաջին անգամ Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը: Ծրագիրը կրում է «Կաասը երգում է Պիաֆ» խորագիրը: Այս մասին տեղեկացնում են «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի լրատվական ծառայությունից:
Համերգային ծրագիրը ներկայացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
Նշենք, որ Պատրիսիա Կաասի մենահամերգը Երևանում տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 20:00` Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: