ԱԱԾ տնօրենը նոր առաջին տեղակալ ունի
Նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին ստորագրած հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Երկրի ղեկավարի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով