ԱՆ. Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի
Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի: Panorama.am-ին Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրեց, որ այս մասին հրաման է ստորագրել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հարցին` արդյո՞ք որոշումը կապ ունի հասարակության շրջանում առաջացած դժգոհության հետ, նա պատասխանեց` ոչ:
«Հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը` հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վաղը նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիային` «Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» խորագրով, Սեդա Մանուկյանն ասաց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների որոշելիքն է այն անցկացնելը, հատկապես այս տեղեկատվության տարածելուց հետո:
Նշենք նաև, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի:
Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։
Նախորդիվ`
Փոխնախարարը` հետազոտությունների և հղիության ախտաբանության համավճարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան