
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքները ակտիվ փուլ են մտնում
Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակեր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները` եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ, ակտիվանում են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Վերջինս նշեց, որ ձմռան ամիսներին աշխատանքները հատկապես Քարվաճառի հատվածում բավականին դանդաղ են ընթացել, ինչը պայմանավորված է այդ տեղանքում եղանակակային վատ պայմաններով:
«Ամեն դեպքում, աշխատանքներն ընթացքի մեջ են և դրանք մեկնարկից ի վեր երբեք կանգ չեն առել»,- հավելեց Դ. Բաբայանը:
Նախորդիվ`
Դավիթ Բաբյան. Հեռանկարում ՀՀ-ն Արցախին կապող երրորդ ճանապարհի կառուցումն է
Եղանակն աննպաստ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի աշխատանքների համար