Սպորտ 16:10 28/02/2014

Դեպի «Եվրո-2016». ո՞վ է գլխավորելու Հայաստանի հավաքականը

Հեղինակ` Դավիթ Արամյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն երկար ժամանակ է, ինչ մնացել է առանց գլխավոր մարզչի: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացել է, որ այսօր կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը, ում գլխավորությամբ մեր ընտրանին կնախապատրաստվի մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում Ռուսաստանի ազգային թիմի հետ կայանալիք ստուգողական խաղին:

Հայաստանի ու Ռուսաստանի ընտրանիները տարբեր նպատակներ են հետապնդում: Եթե Ֆաբիո Կապելլոն այս խաղի օգնությամբ պետք է հասկանա, թե որ ֆուտբոլիստները պետք է մեկնեն Բրազիլիա` մասնակցելու աշխարհի 2014 թ. առաջնությանը, ապա Հայաստանի հավաքականը նոր մարզչի ղեկավարությամբ պետք է ձևավորի այն խաղը, որը պետք է ցուցադրի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում` Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգրի նվաճմանը հասնելու համար:

Մեր ազգային թիմը հասցրել է հակադիր զգացումներ պարգևել երկրպագուներին. փայլուն խաղերին հետևել են անսպասելի ձախողումները, որոնց պատճառով արդեն երկու ընտրական փուլ է` կանգ ենք առնում եզրափակիչ մեկնող գնացքի դռան առջև` չկարողանալով բացել այն: Զգացվում էր, որ թիմը կայուն խաղ չի ցուցադրում և կայուն արդյունքներ չի գրանցում: Բայց նման իրավիճակը չէր կարող շարունակվել 2 ընտրական փուլ: Պարզ էր դառնում, որ եկել է մարզչական շտաբում փոփոխություններ կատարելու ժամանակը: Հավանաբար, դրանում համոզված էր նաև Վարդան Մինասյանը, ով որոշեց հեռանալ ազգային թիմից և ճանապարհ բացել այլ մասնագետի առջև: Ասվածը չի նշանակում, որ փորձում ենք քննադատել նրան: Ամենևին: Նա կատարեց այն, ինչ ի վիճակի էր, կատարեց մեծ նվիրվածությամբ, որի համար բոլոր երկրպագուները շնորհակալ են նրան: Բայց նույնիսկ նվիրվածության նման պայմաններում անհրաժեշտ է նայել առաջ` հուսալով, որ Վարդան Մինասյանը դեռ կշարունակի սովորել ու ապագայում նոր գիտելիքներով կրկին կվերադառնա հավաքական` մեր ազգային թիմի պատմության մեջ նոր ու հաղթական էջ գրելու համար:

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքում մեր ընտրանին հայտնվել է անչափ բարդ խմբում: Այստեղ եզրափակչի ուղեգրի համար պայքարին լիարժեք միանալու համար մեր երկրի գլխավոր թիմը պետք է կարողանա գերազանցել այնպիսի թիմերի, ինչպիսին են Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի ու Ալբանիայի ընտրանիները: Հայաստանյան ազգային թիմը հաշվարկից դուրս կհանդիպի նաև առաջնության եզրափակչի կազմակերպչի` Ֆրանսիայի հավաքականի հետ:

Անկախ վիճակահանության արդյունքներից, մեր ֆուտբոլասերները լավատեսությամբ են նայում ապագային և մեր թղթակցի հետ զրույցում խորհում են նաև այն թեմայի շուրջ, թե ով պետք է Հայաստանի հավաքականին առաջնորդի դեպի Ֆրանսիա:

Արթուր ԱՎԱՆՅԱՆ (գործարար).- Ես կցանկանայի հավաքականի ղեկին տեսնել արտասահմանցի այնպիսի մարզչի, ով բարձրակարգ թիմերում աշխատանքի փորձ ունի, այնպիսի մարզչի, ինչպիսին է, օրինակ Գվարդիոլան: Բայց լինելով իրատես` կցանկանայի, որ Վարդան Մինասյանը շարունակեր մարզել ազգային թիմը: Մեր ընտրանին իրական հնարավորություններ ունի` մտնելու «Եվրո-2016»-ի եզրափակիչ, սակայն այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն լավ և կայուն խաղի ցուցադրման դեպքում: Այսպիսի խմբում սխալներն ու սայթաքումները կարող են ճակատագրական դեր կատարել: Դանիացիների հետ մրցակցությունում հաղթանակի փորձ ունենք, ուստի կարծում եմ, որ երկրորդ տեղը միանգաման ռեալ է և համապատասխանում է մեր հավաքականի հնարավորություններին:

Էրիկ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (դասախոս).- Կոնկրետ մարզչի անուն չեմ ուզում նշել, բայց նախապատվությունը կտայի խելացի հայ մարզչի: Նա պետք է պահպանի Վարդանի Մինասյանի ձևավորած թիմը` այն համալրելով նոր անուններով: Կցանկանայի, որ նոր մարզիչը գերադասեր հարձակողական խաղը: Իհարկե, Վարդան Մինասյանը պետք է շարունակեր ղեկավարել հավաքականը, քանի որ տեսել ենք, թե թիմն ինչպես է կարողանում խաղալ նրա ղեկավարությամբ:

Կարծում եմ, որ մեր հավաքականը, ի տարբերություն նախորդ ընտրական փուլերի, ավելի հարմար խմբում է հայտնվել ու կտիրանա հաջորդ փուլի ուղեգրին: Բոլոր մրցակիցների հետ պետք է խաղանք առավելագույն կենտրոնացածությամբ` երբեք չմոռանալ մալթացիների հետ երևանյան հանդիպման դառը փորձը:

Աստղիկ ԱՍԻԼԲԵԿՅԱՆ (ուսանող).- Ինձ համար կարևորն այն է, որ մարզիչը հայ լինի: Հայ ֆուտբոլիստների հոգեբանությունը հասկանալու համար հայ մարզիչ է պետք, իսկ հոգեբանությունն այսօր տեխնիկային հավասար բան է: Կարելի է նշանակել Սերխիո Մարգարյանին. Իմ ճանաչած մարզիչներից նա ամենահարմարն է մեր թիմի համար:

Հայաստանի հավաքականը կարող էր նաև Բրազիլիայի ուղեգիր նվաճել, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չխառնվեր Վարդան Մինասյանի գործերին: Այդ միջամտությունն ակնհայտորեն էր զգացվում: Ինձ մտահոգում է նաև այն հարցը, թե ինչու էինք տնային հանդիպումներն այդքան վատ անցկացնում, իսկ արտագնա խաղերը` փայլուն: Ինչպե՞ս է ստացվում, որ տանը Մալթայի թիմին պարտվելուց հետո հյուրընկալվելիս ջախջախում ենք դանիացիներին 4:0 հաշվով: Ինչո՞ւ էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նման ոչ համարժեք պատասխաններ տալիս պարտություններից հետո: Այս բոլոր հարցերը ճշգրիտ պատասխաններ պետք է ունենան, որպեսզի վստահ լինենք, որ անհրաժեշտ եզրակացություններն արված են:

Ինչ վերաբերում է «Եվրո-2016»-ին, կասեմ, որ մեր ֆուտբոլիստներն ի վիճակի են Ֆրանսիայի ուղեգիր նվաճել: Նրանց չարժե թերագնահատել: Իհարկե, շատ բան կախված կլինի նաև նոր մարզչից:

Շատ եմ ցանկանում, որ երբ Պորտուգալիայի հավաքականը ժամանի Երևան, մեր երկրպագուներն օդանավակայան գնան ոչ թե Ռոնալդուի, այլ մեր տղաների անունները վանկարկելու համար:

Վահան ԶԱՔԱՐՅԱՆ (դասախոս).- Այն բանում, թե ում եմ ուզում տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, և ով կնշանակվի, մեծ տարբերություն կա: Կուզեի տեսնել Ժոզե Մոուրինյոյի ու Ալեքս Ֆերգյուսոնի կարգի մարզիչների, սակայն համադրելով ցանկություններն ու հնարավորությունները` պետք է հրավիրել Սերխիո Մարգարյանին:

Ընտրական փուլի վիճակահանությունից առաջ ներքին կանխազգացում ունեի, որ մեր հավաքականը կընդգրկվի 5 թիմանոց խմբում: Բարձր եմ գնահատում մեր թիմի` երկրորդ տեղ գրավելու հնարավորությունները: Ըստ իս` ամենացանկալի խումբը «F»-ն էր, որտեղ կկարողանայինք իրատեսորեն հավակնել նաև առաջին տեղին: Դանիացիներին կարող ենք հաղթել և արդեն ապացուցել ենք դա: Ալբանիայի թիմն անհամեմատ թույլ է: Պորտուգալիայի հավաքականի հետ խաղերում, իհարկե, կփորձենք արժանապատիվ խաղ ցուցադրել: Ինչ վերաբերում է Սերբիայի ընտրանուն, ապա պետք է նկատել, որ բարձրակարգ ֆուտբոլիստների քանակով գերազանցում է մեր հավաքականին: Սակայն սերբերի առաջատարներն արդեն տարիքով շատ մեծ են: Ես չեմ համարում, որ մերոնք հայտնվել են մահվան խմբում:

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (աշակերտ).- Կուզեի, որ հավաքականը խիստ, պահանջկոտ և Եվրոպայում աշխատանքի փորձ ունեցող մարզիչ գլխավորեր: Իմ կարծիքով` մենք հաջորդ փուլ անցնելու փոքր հնարավորություններ ունենք, սակայն չպետք է մոռանանք, որ երրորդ թիմերի շարքում լավագույն արդյունքն արձանագրած հավաքականը նույնպես եզրափակչին մասնակցելու իրավունք կստանա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}