«Ադրբեջանն ու Թուրքիան ժխտում են Սումգայիթի ու Հայոց ցեղասպանությունները` հանցագործությունը հավերժացնելու համար»
Փետրվարի 26-ին Արգենտինայի հայ համայնքը Բուենոս Այրեսի Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացրել` հիշատակելով Սումգայիթյան կոտորածի 26-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Ցույցին, որը կազմակերպել է Հայ երիտասարդական միությունը, մասնակցել է մոտավորապես 300 մարդ:
«Այս դեսպանատունը, ըստ նրանց իշխանությունների, եկել է Բուենոս Այրես տեղացի հայ համայնքի դեմ պայքարելու համար: Այն հսկայական ռեսուրսներ է ծախսում լրագրողների, պաշտոնյանների և գիտնականների կոոպտացիայի համար: Խոստանալով ներդրումներ կատարել, որը երբեք էլ չի իրականացրել, նրանք փորձում են այն տարածաշրջանում տարածել իրենց քարոզարշավը, որը միշտ էլ աջակցել է հայ ժողովրդին և նրա սփյուռքին»,-նշել է ցուցարար Ֆլորենսիա Զանիկյանը:
«Արգենտինայում մենք սարսափելի իրադարձությունների ականատես ենք եղել, որը սկսվել էր 1976թ ռազմական դիկտատուրայի ժամանակ: Չնայած կան ոմանք, ովքեր պնդում են, որ անցյալի թեման շոշափելիս կարծես վերքի վրա աղ է լցվում, մեզ համար հաղթահարելու ճանապարհն է` առաջ շարժվել որպես հասարակություն: Սումգայիթյան ջարդերը, ինչպես 1915 թ-ի ցեղասպանությունը, ոչ միայն շարունակում է մնալ անպատիժ, այլև Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես Թուրքիայում, ժխտում են այն՝ հանցագործությունը հավերժացնելու համար»,- հավելել է վերջինս:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով կազմակերպեցին քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան