ԵՄ կենտրոնը և AEGEE Հայաստանը մեկնարկել են Erasmus+ ծրագրի տեղեկատվական օրերի շարքը
ԵՄ կենտրոնն ու AEGEE Հայաստանը այսօր մեկնարկել են Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական օրերի միջոցառումները:
ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն բացելով տեղեկատվական առաջին միջոցառումը` նշեց, որ Էռասմուզ+-ը հայ ուսանողների համար հրաշալի հնարավորություն է փոխելու միջավայրն ու նոր բան սովորելու:
Ավելի քան 60 հայ ուսանողներ, ակտիվիստներ Հայաստանի տարբեր շրջաններից և քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն կունենան բացահայտելու Եվրոպական միության տրամադրած կրթական և դասընթացային նոր հնարավորությունները:
Այս միջոցառումների նպատակը հայ ուսանողների և քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության բարձրացումն է ԵՄ կողմից տրամադրվող կրթական ու դասընթացային նոր հնարավորությունների մասին: Էրառմուզ+-ը կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպոորտի վերաբերյալ ԵՄ նոր ծրագիրը 2014-2020թթ. համար: Էռասմուզ+-ը միավորում է ԵՄ 7 գործող ծրագրեր: Առաջին անգամ Եվրոպական միությունը աջակցում է սպորտի ոլորտը: Էռասմուզ+-ը համագործակցության ավելի մեծ թվով հնարավորություններ է առաջարկում կրթության, վերապատրաստման, երիտասադրության և սպորտի ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա