Երիտասարդ ՀՀԿ-ականները կանխել են ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը փետրվարի 16-22-ը մասնակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը:
Ծրագրի ընթացքում երիտասարդները այցելեցել եմ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ, հանդիպել մի շարք պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունից:
ՀՀԿ պատվիրակության անդամների կողմից մի քանի անգամ կանխվել են ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը, ինչպես նաև Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված փաստերի ներկայացումը: Երիտասարդ հանրապետականները ներկայացրել են իրական դեպքերը, ինչպես նաև՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
Հանրապետական երիտասարդները հանդիպել են ԵԺԿ ընտանիքի իրենց գործընկեր կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացումները և առաջիկա համաեվրոպական ընտրությունների կանխատեսումներն ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում