Խաչիկ Հարությունյանը պատրաստվում է լքել ՕԵԿ-ը
Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է։ Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելն է։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն Աժ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային։ Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները։ Անգամ նեղացել էր, երբ գրել էինք, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու։
«Որոշ տեղեկություններով, Հարությունյանը պատրաստվում է լքել նաև ՕԵԿ-ը, որտեղից իրեն առանց ձևականությունների դուրս են նետել»: