«Ասինք գազ տվեք, չասինք` էդքան». Ծառուկյանը՝ ԲՀԿ-ականներին
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների և դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով: Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից` ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից:
Կողմերը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, բաժանվել են խիստ լարված: Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել: Ավելին` իմանալով, որ ԲՀԿ խմբակցությունը ԱԺ ժամանակավոր որոշ հանձնաժողովների «պահով» այդ օրը ոտը շատ է «գազին» դրել, ԲՀԿ ղեկավարը հանդիմանել է ասելով. «ասինք գազ տվեք, չասինք` էդքան»: