Շանթը «Վարդաշենում» է
Անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից ու պայթյուններից հետո կալանավորված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, հեղափոխական Շանթ Հարությունյանը «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վերջինիս կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Նրա փոխանցմամբ, Շանթը փետրվարի 21-ին դիմում էր գրել՝ իրեն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, սակայն երեկ տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ: Ռուզաննա Բադալյանը նշել է նաև, որ Շանթի առողջական վիճակը նորմալ է: