«Ռուսալ Արմենալ»-ի նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել: Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս:
Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում: Գործարանից 500 մետր հեռավորության վրա բնակելի գոտի է: Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզ, թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ և այլն: Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից ջուրը կարող է թունավորվել»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը: