Ուկրաինան` Եգիպտոսի և Լիբիայի մեջտեղում
«Եգիպտոսի և Լիբիայի մեջտեղում»,-այսպիսի բնորոշում տվեց Ուկրաինայի ներկայիս վիճակին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մի կողմից նկատվում է կենտրոնական իշխանության կորուստ, ինչպես Եգպիտոսում, մյուս կողմից` երկիրը մասնատվում է, պառակտվում է տարբեր մասերի, ինչպես Լիբիայում: Այսօր Լիբիան, որպես իրական միասնական պետություն, գոյություն չունի, այն գոյություն ունի միայն աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Իհարկե, Ուկրաինան դեռ Լիբիա չէ, բայց շարժվում է այդ ուղղությամբ` շրջանների վրա վերահսկողությունը կորցնելու իմաստով»,-ասաց Ա. Իսկանարյանը:
«Դրականն այն է, որ ծայրահեղականացման մակարդակը Ուկրաինայում ավելի ցածր է, քան Լիբիայում: Մյուս կողմից Եգիպտոսը, ի տարբերություն Ուկրաինայի, ուներ բանակ, որը և, լավ թե վատ, կարգավորեց իրավիճակը: Ուկրաինան այս պահին դե ֆակտո բանակ չունի»,-հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի փետրվարի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Որոշումը հիմնավորվել է Ռուսաստանի և ԱՊՀ շուկայում տնտեսական հնարավոր մեծ կորուստներով, որոնք չեն փոխհատուցվում ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմամբ:
Այդ որոշումից հետո Կիևում և Ուկրաինայի այլ վայրերում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք շարունակվեցին երեք ամիս: Բախումներից և արյունահեղությունից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 22-ին քվեարկեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին և նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք տեղի կունենան 2014թ.-ի մայիսի 25-ին:
Իր հերթին Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի նախագահությունը և կառավարությունը դիմել է ինքնավարության բնակիչներին և հայտարարել ինքնավարության կարգավիճակի բարձրացման հարցով համաղրիմյան հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին:
Նախորդիվ`
Ա. Իսկանդարյան. Ուկրաինան արդեն ընկել է
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով