Ֆիննախը սառեցնում է պարտադիր կենսաթոշակային չվճարած գործատուների հաշիվները
Չնայած ՍԴ կասեցրել է կուտակային վճարները չկատարելու համար պատասխանատվությանը վերաբերող հոդվածը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է, ինչպես սպառնացել էր ֆինանսների նախարարը՝ ասելով, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:
Թերթի տեղեկություններով՝ այդպիսի պատժամիջոցներ են կիրառվել ՀՀ դատական դեպարտամենտի նկատմամբ: Մասնավորապես կուտակային վճարները չկատարելու պատճառով դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:
Ըստ տեղեկությունների՝ հաշիվները կսկսեն նորմալ գործել միայն այն դեպքում, երբ միանգամից փոխանցվեն երկու ամսվա վճարները: