Վաղվանից պոլիկլինիկաներում համավճար կներդրվի
Վաղը՝ մարտի մեկին պոլիկլինիկաներում համավճար է ներդրվելու մի շարք հետազոտությունների համար, սակայն քաղաքացիները չգտեն՝ կոնկրետ որքան և ինչի դիմաց են վճարելու պոլիկլինիկաներում. մինչ այժմ Առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հետազոտության համար համավճարը որքան է լինելու, և որ հետազոտությունն է անվճար մնալու, որ դեպքում և այլն:
Նշենք, որ «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնել են, որ նախարարությունը հրաժարվել է միայն հղիության ախտաբանության համավճարի ներդրումից և չեղյալ հայտարարել որոշումը: «Ժամանակ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել են նաև Առողջապահության նախարարությունից: