Նիկոլ Փաշինյանը վիրահատվել է
ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին:
«Նիկոլ Փաշինյանին վիրահատել ենք գանգրենոզ, դեստրուկտիվ կույր աղիքի կապակցությամբ: Վիրահատությունն անցել է լավ, նորմալ, լապորոսկոպիկ եղանակով է կատարվել վիրահատությունը», -ասաց Գնունին` նշելով, որ այժմ Փաշինյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Մասնագետը խուսափեց որևէ բան ասել պատգամավորի առողջական վիճակի մասին և նշեց, որ դեռ հետվիրահատական առաջին օրն է և վաղ է խոսել առողջական վիճակի մասին:
«Այժմ նա իրեն լավ է զգում. Եթե հիվանդասենյակում է, լավ է, եթե վերակենդանացման բաժանմունքում լիներ, լավ չէր լինի», -նկատեց Գնունին:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով