Սիրիայի ընդդիմությունը հավատում է հակամարտության բանակցային լուծմանը
Սիրիայի ընդդիմության ժամանակավոր վարչապետը հայտնել է, թեև ՄԱԿ-ի ղեկավարած խաղաղ բանակցությունները տապալվել են, սակայն մինչ այժմ հնարավոր է համարում երկրում շարունակվող արյունալի հակամարտությունը վերջ դնելու հարցի վերաբերյալ երկխոսությունը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին:
«Ես, այնուամենայնիվ, դեռ հավատում են բանակցային լուծմանը և հույս ունեմ, որ միջազգային հանրությունը ապագայում ավելի մեծ ճնշումներ կգործադրի Սիրիայի վարչակարգի նկատմամբ»,-ասել է Ահմադ Թոմեհը, ով Բեռլինում հանդիպում էր ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վոլտեր Ստեյնմեյերի հետ:
Թոմեհը նաև անդրադարձել է բանակցություններից հետո ընդդիմության պատվիրակության անդամների հարազատների ձերբակալություններին:
«Սիրիայում յուրաքանչյուրը, ով ինչ-որ առնչություն ունի ընդդիմության հետ, նույնիսկ հեռակա, բայց ձերբակալման վտանգի տակ է»,-ասել է ընդդիմության ժամանակավոր վարչապետը:
Նշենք, որ անցած օրը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության` «Ժնև-2» բանակցություններին մասնակցող պատվիրակների հարազատներին: Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները սկսվել էին հունվարի 22-ին: Բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը էական արդյունք չեն տվել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով