Մերկասառույց` Գորիսի և Ստեփանավանի ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարիn 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս- Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: