Թ. Պողոսյան. ՀՀ-ում մայդան չի լինի
«Այսօր Հայաստանում ընդդիմությունը կայանալու խնդիր ունի»,- ասուլիսում նման դիտարկում արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, այսօր կարողանում են մամուլի, սոցիալական ցանցերի միջոցով բարձրաձայնել առկա խնդիրները, սակայն՝ «բարձրաձայնելը մի հարց է, խնդիրների լուծմանը հասնելը՝ մեկ այլ բան»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ում էլ կրկնվի ուկրաինական մայդանը, Թ. Պողոսյանն ասաց, որ մայդանը տարբեր ուժերի՝ աշխարհաքաղաքական, ներքին բաժանումների և այլն, պայքարի կենտրոն էր, իսկ այսօր Հայաստանում չկան այդ տեսակի պայքարներ, որ ավարտվեն նման ճանապարհով:
«Մայդանից պետք է դասեր քաղենք, թե ինչ մեխանիզմներով կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ բանակցությունների, քննարկումների միջոցով»,- ասաց Թ. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին, պատգամավորն ասաց, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, սակայն ժողովրդի կողմից վստահության բացակայությամբ բարեփոխումներ չեն անում:
Ըստ Թ. Պողոսյանի, նախ պետք էր աշխատանքներ տանել հասարակության շրջանում, մանրամասն ներկայացնել բարեփոխումների անհրաժեշտությունը, մանրամասնությունները, նոր անցնել իրականացման:
Թ. Պողոսյանը մասնակցելու է վաղը կայանալիք հանրահավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով