ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» և Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղերը
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» մասնաճյուղերը` Ռիժկովի 5, տուն 12 և Պ. Սևակի 1 հասցեներով և Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղը` Միկրոշրջան, 3 պողոտա, Անդրանիկի 131/2 հասցեով: Մասնաճյուղերում ստեղծված են հարմարավետ պայմաններ Բանկի հաճախորդների ու այցելուների սպասարկման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
Վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ պայմաններում, շփվելու և ստանալու ֆինանսական խորհրդատվություն արհեստավարժ անձնակազմից և խնայելու ժամանակ մասնաճյուղերի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:
2014թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է ոչ միայն ևս մի քանի վերանորոգված մասնաճյուղերի բացում, այլ նաև երկու նոր մասնաճյուղերի բացում Երևանում ու ՀՀ Արմավիրի մարզում իր ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում