Մայիսին կայանալիք ընտրություններին չեմ մասնակցի. Յանուկովիչ (ուղիղ միացում)
Մայիսին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում մասնակցել, քանի որ դրանք համարում է անօրինական: Այդ մասին նա հայտարարեց Դոնի Ռոստովում ընթացող մամլո ասուլիսում, որն հեռարձակվում է ուղիղ եթերով:
«Մայիսին կայանալիք ընտրությունները աօպրինի են լինելու, դրանց մասնակցել չեմ պատրաստվում», -հայտարարել է նա:
Յանուկովիչն իրեն դեռևս համարում է Ուկրաինայի «լեգիտիմ նախագահ», իսկ Վերին Ռադան համարում ապօրինի ստեղծված մարմին:
«Համարում եմ, որ Վերին Ռադան ոչ լեգիտիմ է, և նախկինի պես կարծում եմ, որ հաշտեցման համաձայնագիրը, որը չիրագործվեց, եթե կյանքի կոչվեր կամ կյանքի կոչվի, ապա նշանակալիորեն կարող էր թեթևացնել իրավիճակը: Դրանից հետո կսկսվեր Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հարթեցման գործընթաց: Դա էր փակուղուց դուրս գալու ելքը, որտեղ մենք հայտնվել էինք արմատականների շնորհիվ», -հայտարարել է Յանուկովիչը:
Նա նաև ասել է, որ Դոնի Ռոստովում գտնվում է իր հին ընկերոջ տանը, որը նրան ապաստան է տվել, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել, այլ ընդամենը հեռախոսազրույց են ունեցել:
Նախորդող հրապարակում`
Ոչ մեկ ինձ չի հեռացրել, ես եմ լքել Ուկրաինան. Յանուկովիչ
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով