Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 37.3 մլն դոլարի վարկ
2014թ-ի փետրվարի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,383,849 ԱՄՆ դոլար 412.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111,686,625 ԱՄՆ դոլար 413.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 34,740,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 413.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,748,433 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,488,419 EUR 564.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,744,596 EUR 568.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 677,709,846 ՌԴ ռուբլի 11.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 120,637,781 ՌԴ ռուբլի 11.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Փետրվարի 17-ից -23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում