Քաղաքացիները հարգում են մարտի 1-ի զոհերի հիշատակը
Այս պահին Մյասնիկյանի հուշարձանի մոտ մեծաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին: Panorama.am-ի թղթակիցը տեղեկացրեց, որ հարգանքի տուրք մատուցող քաղաքացիների թվում են նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Նախախորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ այսօր գիշերը ժամը 21:00-ից սպասվում է, որ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցները կգիշերեն Մյասնիկյանի հուշարձանի մոտ մինչև մարտի 2-ի առավոտյան ժամը 9:00-ն:
Տեսանյութը` քիչ անց
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով