ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին և դատապարտել են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ինչպես նաև ներկայցուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը հարգանքի տուրք են մատուցել 1988թ.-ի Սումգայիթի ջարդերի արդյունքում զոհվածների հիշատակին և դատապարտել են ադրբեջանական ռեժիմի շարունակական բռնության և ահաբեկման քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» թերթը՝ հղում կատարելով «Հայ դատի» ամերիկյան կոմիտեին (ANCA):
«26 տարի առաջ, երբ մոլեգին ամբոխը շրջապատել էր Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի գյուղերից մեկը և ահաբեկում էր բնակիչներին` իրականացնելով բռնի և դաժան ջարդեր: Հաջորդ օրերին, այդ թափառող ավազակախումբը համակարգված նպատակային թիրախ էր դարձրել էթնիկ հայերին՝ թե փողոցներում և թե իրենց տներում: Նրանք հարձակվում և սպանում էին հարյուրավոր մարդկանց:
Այս ողբերգական տարելիցին մենք սգում ենք այդ անմեղ զոհերի հիշատակը, մենք անհանգստանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական առաջնորդների կողմից հրահրվող հռետորաբանության ու սահմանի երկայնքով շարունակական ռազմական բախումների վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Ադրբեջանի առաջնորդները ձեռնպահ մնան սադրիչ հայտարարություններից և պարտավորվեն իրականացնել արդյունավետ բանակցություններ Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու համար»,-նշել է Էդ Ռոյսը:
Բրեդ Շերմանը նշել է, որ «ապագայում նման ջարդերը կանխելու համար, պետք է ընդունել այդ սարսափազդու իրադարձությունները և այնպես անել, որ դրանք այլևս չկրկնվեն»:
«Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների փաստը ընդունելը կարևոր քայլ է: Այնուամենայնիվ, մենք դեռ շատ բան ունենք անելու: Մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը և Արցախի պաշտպանությանը»,- ասել է նա:
Կոնգրեսական Կարդենասը ընդգծելէ , որ Ադրբեջանի իշխանությունների անգործությունը և նրանց գործողությունների դրդելու ԱՄՆ-ի անկարողությունը հանգեցրել է հայերի դեմ ատելության ալիքի առաջացմանը: Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, իսկ Ռամիլ Սաֆարովը, ով կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որպես հերոս էր տուն վերադարձել և հայրենասիրության օրինակ է դարձել Ադրբեջանի ողջ երիտասարդության համար:
Ըստ Աննա Էշուի՝ եթե ԱՄՆ-ն չճանաչի և չդատապարտի բռնությունը, այն կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան