Արյան անալիզով հնարավոր է պարզել, թե ով կմահանա առաջիկա 5 տարվա ընթացքում
Ֆին գիտնականները արյան անալիզով կարող են կանխատեսել, թե այսօրվա դրությամբ առողջ մարդկանցից ով կմահանա առաջիկա հինգ տարիների ընթացքում: Վախենալու է հնչում, բայց նման անալիզ իսկապես գոյություն ունի, թեև գիտնականները հստակ ասել չեն կարող, թե կոնկրետ ինչ հիվանդությունից մարդը կմահանա:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, «մահվան թեստի» արդյունքները ստացվել են 17 հազար առողջ մարդու արյան հետազոտման արդյունքում, որոնք հետագա հինգ տարիների ընթացքում գտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում սրտի հիվանդություններից, քաղցկեղից և այլ հիվանդություններից մահացել էր 684 մարդ, որոնց արյան մեջ եղել է չորս բիոմարկերների բարձր պարունակություն:
Ֆին գիտնականների աշխատանքը էստոնացի գիտնականների աշխատանքի շարունակությունն է, որոնք նման սենսացիոն արդյունքներ ստացել էին ավելի վաղ 9842 առողջ մարդու հետազոտման արդյունքում, որոնցից 508-ը մահացել էին հինգ տարիների ընթացքում:
Էստոնացիներն առաջինն էին, որ այդ մահաբեր չորս բիոմարկերների մասին հայտարարեցին, իսկ ֆին գործընկերներն էլ որոշեցին շարունակել այդ հետազոտությունը, քանի որ ի սկզբանե բացահայտված արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ էին:
Արդյունքում իրենք նույնպես համոզվեցին, որ հինգ տարիների ընթացքում մահացան այն մարդիկ, ում արյան մեջ բարձր էր չորս բիոմարկերների պարունակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա